Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 49 Անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները. 1. Պրոբացիայի անչափահաս շահառուների սոցիալական, իրավական, հոգեբանական և մտավոր առանձնահատկություններից ելնելով՝ պրոբացիայի ծառայության կազմում գործում են անչափահասների գործերով հատուկ վերապատրաստում անցած մասնագետներ. 2. Պրոբացիայի անչափահաս շահառուների հետ հանդիպումների համար պրոբացիայի ծառայությունում նախատեսվում են պրոբացիայի անչափահաս շահառուների կարիքներին համապատասխան հարմարեցված և առանձնացված սենյակներ. 3. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման ընթացքում պրոբացիայի ծառայությունը պետք է հաշվի առնի պրոբացիայի անչափահաս շահառուի կարծիքը, ֆիզիկական բարեկեցությունը, նրա զարգացումը, կարողություններն ու անձնական հանգամանքները. 4. Պրոբացիայի անչափահաս շահառուի կարգավիճակի առանձնահատկություններից ելնելով` պրոբացիայի ծառայողը պարտավոր է՝ 1) պրոբացիայի անչափահաս շահառուին, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչներին բացատրել վերջիններիս իրավունքների սահմանափակումների և նրանց վրա դրվող պարտականությունների էությունը. 2) հնարավորինս համագործակցել պրոբացիայի անչափահաս շահառուի և նրա ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ. 5. Պրոբացիայի ծառայության աշխատանքը չպետք է սահմանափակի պրոբացիայի անչափահաս շահառուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումն այնքանով, որքանով դա համատեղելի է նրանց նկատմամբ կիրառված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման հետ. 6. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տրամադրվող զեկույցը կազմելիս պարտավոր է՝ 1) պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, պրոբացիայի անչափահաս շահառուի օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը. 2) դիմել համապատասխան խնամակալության և հոգաբարձության մարմին` պրոբացիայի անչափահաս շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար. 3) դիմել այն ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել է պրոբացիայի անչափահաս շահառուն` նրա առաջադիմության, վարքագծի, հետաքրքրությունների շրջանակի և նախասիրությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար: |