FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով.
1. Սույն ծրագրի մաս է կազմում 2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների թիվ 1 ցանկը.
2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով.
3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին.
4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը: Ծրագրի մաս են կազմում նաև մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո.
5. Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված՝ սույն ծրագրի թիվ 2 ցանկով նախատեսված ընկերությունները հանվում են ծրագրից: