Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 Հասարակայնությանը տրամադրվող տեղեկատվությունը. 1. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում՝ ա) բնության հատուկ պահպանվող տարածքում նախատեսվող գործունեության մասին. բ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության և օգտագործման վերաբերյալ որոշումների մասին. գ) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական իրավիճակի մասին. 2. Լիազորված պետական մարմնի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցներն են՝ ա) զանգվածային լրատվության միջոցները. բ) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները. գ) հասարակական լսումների կազմակերպումը. դ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցումներին պատասխանելը: |