FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ.
1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
    1) ենթասպա` 5 տարի.
    3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` 2 տարի.
    4) կապիտան` 3 տարի.
    5) մայոր` 3 տարի.
    6) փոխգնդապետ` 4 տարի: «Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում.
2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից անօրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.
3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով: Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: