FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  189

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները.
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝
    1) Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ գործունեություն չի իրականացնում.
    2) Կենտրոնական դեպոզիտարիայի գործողությունների կամ անգործության արդյունքում վտանգվում է արժեթղթերի շուկայի բնականոն և իրավաչափ գործունեությունը.
    3) Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունը կամ անգործությունը հանգեցրել է սահմանված կարգով հրապարակման կամ տրամադրման ոչ ենթակա տեղեկատվության արտահոսքի.
    4) ի հայտ են եկել սույն օրենքի 185-րդ հոդվածով սահմանված հիմքերը.
    5) Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    6) Կենտրոնական դեպոզիտարիան հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    7) Կենտրոնական դեպոզիտարիան կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջների պարբերական չափը (երկու և ավելի) կամ էական խախտումներ.
    8) Կենտրոնական դեպոզիտարիան չի իրականացրել Կենտրոնական բանկի` սույն օրենքի համաձայն տված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով.
    9) խախտվել են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի սահմանաչափերը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է Կենտրոնական դեպոզիտարիային հանձնարարել որոշակի ժամկետում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը.
3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական դեպոզիտարիայի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիայի գործողության կամավոր դադարեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած չճանաչել, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  189

1) լիցենզիայի գործողության դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից.
    2) լիցենզիայի գործողության դադարեցմամբ կարող է նշանակալի չափով խափանվել արժեթղթերով կատարվող գործարքների հաշվարկային համակարգի անվտանգ և արդյունավետ գործողությունը կամ ստեղծվել դրա ակնհայտ սպառնալիք.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դիմումն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ.
6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ.
7. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Կենտրոնական դեպոզիտարիան զրկվում է լիցենզիայով նախատեսված գործառույթների իրականացման իրավունքից և ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով.
8. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված.
9. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում տրամադրվում է Կենտրոնական դեպոզիտարիային: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: