Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Կոոպերատիվի և կոոպերատիվի անդամների գույքային պատասխանատվությունը. 1. Կոոպերատիվը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար` կոոպերատիվի սեփականություն հանդիսացող ամբողջ գույքով, և պատասխանատվություն չի կրում կոոպերատիվի անդամների պարտավորությունների համար, բացառապես սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում. 2. Կոոպերատիվի անդամները ֆինանսական պատասխանատվություն են կրում կոոպերատիվի պարտավորությունների համար՝ միայն իրենց ներդրած փայերի մասնաբաժնով. 3. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն այդ պարտքերը մարելու համար՝ նրա այլ գույքի անբավարարության դեպքում. 4. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի ամբողջ փայի վրա բռնագանձում տարածելը կամ դատական ակտի հիման վրա փայն ամբողջությամբ բռնագրավելը կամ բռնագանձելը դադարեցնում է նրա մասնակցությունը կոոպերատիվում. 5. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի փայի մասնակի բռնագանձման կամ բռնագրավման դեպքում կոոպերատիվի անդամը պարտավորվում է մեկ տարի ժամկետում համալրել կոոպերատիվի անդամների տվյալ պահին փայի նվազագույն արժեքը: |