Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությունը. 1. Սահմանադրության 148-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի Կառավարության անդամի լիազորությունների իրականացմանը. 2. Կառավարության անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Կառավարության անդամը պարտավոր է` 1) դադարեցնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը. 2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից. 3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի. 3. Կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով Կառավարության անդամը վարչապետին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի մասին: |