FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  10

Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները.
1. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան.
2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն.
3. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ.
4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ հանձնաժողովի վարույթում գտնվող կամ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
5. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն հանձնաժողովի համաձայնությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է հանձնաժողովի նախագահը: