Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 33 Փոփոխությունների գրանցումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները` ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները. բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները. գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ. 2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար իր սահմանած փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունը համարվում է գրանցված: Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են սահմանված կարգով և ձևով: Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը. 3. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից. 3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կողմից, և բանկը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները` մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխություններ գրանցելը: |