Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 76 Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը). 1. Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի գումարների, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերադարձը (հաշվանցումը) բացառությամբ սույն Օրենսգրքի 74-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան դրանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դիմաց հաշվանցման, իրականացվում է «Միության մասին» պայմանագրով սահմանված դեպքերում: Նշված գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ կատարվել է նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև նախնական տուրքերի համապատասխան տեսակների գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը. 2. Ավել վճարված կամ ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր են համարվում որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարված կամ բռնագանձված դրամական միջոցները (փողը), որոնց չափը գերազանցում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան վճարման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափը, և որոնք հստակեցված են որպես կոնկրետ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի կոնկրետ տեսակներ և գումարներ. 3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները սույն հոդվածին համապատասխան ենթակա են վերադարձման (հաշվանցման) հետևյալ դեպքերում՝ 1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ավել վճարված կամ ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր են. 2) «Միության մասին» պայմանագրին համապատասխան որոշված հաշիվներին վճարված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չեն հստակեցվել որպես կոնկրետ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 76 3) ապրանքները բռնագրավվել են կամ դարձել են անդամ պետության սեփականություն (եկամուտ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այդ ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը նախկինում կատարվել է. 4) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժված է, եթե մաքսային հայտարարագիրը կամ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու ժամանակ առաջացած՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը նախկինում կատարվել է. 5) մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ է ճանաչվել, եթե մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը նախկինում կատարվել է. 6) սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված դեպքերում. 7) սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների կիրառման առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում. 8) սույն Օրենսգրքով և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 76 4. Ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման գումարների վերադարձը (հաշվանցումը) մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների հայտարարագրում՝ հաշվարկված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերաբերյալ հայտագրված տեղեկությունների մեջ սահմանված կարգով փոփոխություններ (լրացումներ) կատարելու կամ սույն Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետում նշված մաքսային փաստաթղթում՝ հաշվարկված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ճշգրտելու պայմանով, և ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման (հաշվանցման) համար այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքում, որտեղ իրականացվել են հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը. 5. Սույն հոդվածի 3-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձին (հաշվանցմանը) հանգեցնող հանգամանքների ի հայտ գալու փաստը անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմնին հավաստելու դեպքում և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման գումարների վերադարձման (հաշվանցման) համար այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքում, որտեղ իրականացվել են հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը. 6. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով և ժամկետներում, որտեղ կատարվել է այդպիսի հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) բռնագանձումը՝ հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի դրույթները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 76 7. Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում. 8. «Միության մասին» պայմանագրին համապատասխան որպես հակագնագցման տուրքի վճարման պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը)՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան հակագնագցման տուրքի դիմաց հաշվանցման, իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում. 9. Որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է հետևյալ դեպքերում՝ 1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, որի կատարումը ապահովվել է որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցներով (փողով), կատարվել է լրիվ ծավալով, դադարել է կամ չի առաջացել. 2) որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) փոխարեն տրամադրվել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում այլ եղանակով. 10. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում վճարողի կողմից (լրիվ կամ մասնակիորեն) չկատարված պարտավորության առկայության դեպքում որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների, դրամական միջոցների (փողի) վերադարձ չի իրականացվում այդ չկատարված պարտավորության չափով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 76 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվանցումը, ինչպես նաև որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարների հաշվանցումը, բացառությամբ սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան հակագնագցման տուրքի դիմաց այդպիսի գումարների հաշվանցման, չի իրականացվում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում վճարողի կողմից (լրիվ կամ մասնակիորեն) չկատարված պարտավորության առկայության դեպքում՝ բացառությամբ նշված պարտավորության կատարման հաշվին հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այդպիսի գումարների հաշվանցման: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձ (հաշվանցում) չի կատարվում: |