Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 136 Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը. 1. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունը կարող է ստանալ ցանկացած շահագրգիռ անձ, որը, Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան, կարող է հանդես գալ որպես հայտարարատու. 2. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում է ներկայացնում մաքսային մարմին. 3. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվող դիմումի մեջ նշվում են՝ 1) դիմումատուի (հայտարարատուի) անվանումը, գտնվելու վայրի հասցեն. 2) ապրանքների վերամշակման գործառնություններն անմիջականորեն կատարող անձանց անվանումը, գտնվելու վայրի հասցեն. 3) վերամշակման ենթակա ապրանքների, ինչպես նաև դրանցից ստացվող արդյունքների, մնացորդների և թափոնների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ հիմնական և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը կամ արժեքային միջակայքը. 4) օտարերկրյա ապրանքների վերամշակման տեխնոլոգիական գործընթացն ապահովող՝ Միության ապրանքների անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը. 5) վերամշակման արտադրական գործընթացների կատարման վայրի հասցեն. 6) վերամշակման արդյունքի նվազագույն ելքը. 7) վերամշակման արդյունքով օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները. 8) ապրանքների վերամշակման ժամկետը. 9) թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման հնարավորությունը. 10) օտարերկրյա ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավունքները հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, ամսաթիվը. 4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվող դիմումին կցվում են նաև դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 136 5. Մաքսային մարմինն անձի ներկայացրած դիմումը և փաստաթղթերն ուսումնասիրում է Կոմիտեի սահմանած կարգով դրանց գրանցման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինն իրավասու է ներքին սպառման համար վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ստուգման նպատակով հարցում կատարելու դիմումը ներկայացրած անձին կամ համապատասխան պետական լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել մաքսային մարմինների կողմից հայցվող տեղեկությունները. 6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան կատարված հարցման ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից անձի ներկայացրած դիմումի և փաստաթղթերի ուսումնասիրության՝ սույն հոդվածով սահմանված ժամկետը կասեցվում է. 7. Մաքսային մարմինը կարող է մերժել ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրումը, եթե անձը չի ներկայացրել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև վերամշակման արդյունքի նվազագույն ելքի չափաքանակները կամ վերամշակման ժամկետները մաքսային մարմինների հետ չի համաձայնեցրել. 8. Մաքսային մարմնի կողմից ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման մերժումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկվում է անձին՝ մերժման դեպքում նշելով այդպիսի թույլտվության տրամադրման մերժման հիմքերը: Ապրանքների վերամշակման թույլտվության մերժման ձևը սահմանում է Կոմիտեն. 9. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն. 10. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, դրա էլեկտրոնային կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն: |