FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  326

Վարչական ձերբակալումը.
1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը, կամ սպառված են այլ միջոցները մաքսային կանոնների խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ.
2. Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, և եթե անձը խոչընդոտում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել մինչև վեց ժամ տևողությամբ՝ այդ մասին անհապաղ հայտնելով դատախազին.
3. Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով.
4. Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են այն կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, վայրը, ժամը, ամսաթիվը.
5. Սույն հոդվածի իմաստով՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացումը խոչընդոտել է համարվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը, մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն ցույց տալը, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների հայտնաբերման աշխատանքները խանգարելը կամ այլ կերպ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների իրականացումը խոչընդոտելը: