Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 7 Ռազմավարական ջրային պաշարը. 1. Ռազմավարական ջրային պաշարը այնպիսի որակի և քանակի ջրերն են, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար. 2. Ռազմավարական ջրային պաշարը կարող է ավելացվել` օգտագործելի ջրային պաշարի մի մասը կուտակելով Սևանա լճում կամ նոր կառուցվող ջրամբարներում. 3. Ռազմավարական ջրային պաշարը ներառում է Սևանա լճի ծավալի աճը 2005 թվականի հունվարի 1-ից հետո, ջրամբարների մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասը, լճերի (բացառությամբ Սևանա լճի) ծավալի օգտագործման ենթակա մասը, ստորերկրյա հոսքը. 4. Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը կազմավորվում է գոյություն ունեցող հորատանցքերի շուրջօրյա շահագործման և լրացուցիչ հորատանցքերի հորատման միջոցով առաջացած հոսքից: Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարբերաբար ենթակա են ճշգրտման. 5. Ռազմավարական ջրային պաշարն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: |