Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 50 Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը. 1. Պրոբացիայի կատարման նկատմամբ գերատեսչական վերահսկողությունն իրականացնում է համապատասխան նախարարությունը. 2. Վերահսկողությունն իրականացվում է համապատասխան նախարարության իրավասու ստորաբաժանման կամ համապատասխան նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ և պրոբացիայի շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու և ուսումնասիրելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից համապատասխան տեղեկատվություն պահանջելու միջոցով. 3. Վերահսկողություն իրականացնող համապատասխան նախարարության պաշտոնատար անձն իրավունք ունի բացատրություններ պահանջելու պրոբացիայի ծառայության աշխատակիցներից և պրոբացիայի շահառուներից. 4. Վերահսկողության նպատակով կատարվող գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որը ստորագրվում է արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի, ինչպես նաև գործողություններին մասնակցող կամ աջակցող այլ անձի կողմից: Վերջիններիս կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն այդ մասին նշում է անում արձանագրության մեջ՝ նշելով հրաժարման պատճառները: |