Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը. 1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից). 2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու պարտականությունից, եթե խորթ հայրը կամ խորթ մայրը հինգ տարուց պակաս է դաստիարակել ու խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակների ապրուստը հոգալու և նրանց դաստիարակելու ու խնամելու իրենց պարտականությունները: |