Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 31 Միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման պետական համակարգը. 1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերը ենթակա են պետական հաշվառման և վերահսկման. 2. Միջուկային նյութերի հաշվառում իրականացնում են դրանք ներմուծող, արտահանող, օգտագործող, պահեստավորող և փոխադրող իրավաբանական անձինք և կարգավորող մարմինը. 3. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր միջուկային նյութերի գրանցմամբ: Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը սկսվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութի ներմուծման պահից և դադարում են այլ պետություն միջուկային նյութի արտահանման պահին, կամ երբ որոշում է կայացվում միջուկային նյութի ոչ միջուկային օգտագործման մասին: |