Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողությունը. 1. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման ժամանակ ցանկացած գործառույթ, որի դեպքում փոփոխվում է բաղադրիչի քանակը, գրանցվում է հատուկ մատյանում: Մատյանները պահպանվում են տասը տարի՝ դրանցում վերջին գրառումը կատարելուց հետո. 2. Մատյանների պահպանման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրավասու մարմիններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել իրենց գործունեության մասին. 4. Այն դեպքերում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պրեկուրսորների բաղադրիչներից մեկը նախատեսված է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անօրինական արտադրության համար, սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների դիմումների հիման վրա մինչև երեք ամիս ժամկետով կարող է դադարեցվել նշված բաղադրիչի շրջանառության հետ կապված կազմակերպությունների գործունեությունը: |