FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  46

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված գրանցման մերժման հիմքերը և կարգը.
1. Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են`
    1) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության, ոչ առևտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
    2) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
    3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ.
2. Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում վերակազմակերպման գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են վերակազմակերպման պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում.
3. Վերակազմակերպման պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում.
4. Վերակազմակերպման պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  46

5. Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած գրասենյակում մեկ անգամ կարող է տրամադրվել մերժման արտատպված պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ.
6. Մերժման մասին որոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից: