FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  258

Շորթումը.
1. Շորթումը՝ անձի կամ ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանցավորին կամ մեկ այլ անձին հանձնելու կամ հանցավորի կամ մեկ այլ անձի օգտին գույքային բնույթի գործողություն կատարելու կամ գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու կամ գույքային իրավունք ձեռք բերելուց ձեռնպահ մնալու պահանջը, որը կատարվել է՝
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
    2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
    3) շանտաժով կամ 4) հարկադրանքի այլ եղանակով` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով.
2. Շորթումը, որը կատարվել է՝
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելով,
    2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    3) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,
    4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
    5) անչափահասի նկատմամբ,
    6) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ,
    7) ժամկետային զինծառայողի նկատմամբ,
    8) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    9) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 10) խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
3. Շորթումը, որը կատարվել է՝
    1) հանցավոր կազմակերպության կողմից,
    2) անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով կամ 3) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: