Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ. 1. Համատիրության լուծարմամբ դրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու. 2. Համատիրությունը կարող է լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով. 3. Համատիրությունը դատական կարգով կարող է հարկադիր լուծարվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով. 4. Համատիրության լուծարման դեպքում համատիրության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը դառնում է համապատասխան բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն և օգտագործվում է միայն բազմաբնակարան շենքի կառավարման նպատակով: Համատիրությունը լուծարվում է, եթե համատիրության անդամների բաժինը պակասում է համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված քանակից: Այդ մասին համատիրության նախագահը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով ծանուցել շինության սեփականատերերին և տեղեկություն տալ համապատասխան համայնքի ղեկավարին ու իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնին: Համատիրությունը լուծարվում է, եթե որոշումը կայացվում է իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի կողմից համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված համատիրության անդամների բաժնի քանակի պակասեցման գրանցմանը հաջորդող օրվանից: Իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը պարտավոր է համատիրության լուծարման մասին որոշումը համատիրության կառավարման մարմիններ ուղարկել համապատասխան որոշումն ընդունելու օրը: Պետությունը պարտավոր է հատուցել համատիրության գործունեությունը սույն օրենքով նախատեսված ժամկետներում չլուծարելու կամ լուծարման մասին որոշումը սահմանված ժամկետում համատիրության կառավարման մարմիններ չուղարկելու հետևանքով համատիրությանը և (կամ) դրա անդամներին ու երրորդ անձանց պատճառած վնասները: Համատիրության լուծարման ընթացքում շենքի կառավարման լիազորությունները դադարում են: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ որոշումներ կայացրած ղեկավար մարմինները պարտավոր են հատուցել դրա հետևանքով համատիրությանը և (կամ) դրա անդամներին ու երրորդ անձանց պատճառած վնասները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Եթե մեկից ավելի շենքերում հիմնադրված համատիրության շենքի (շենքերի) անդամների բաժնի քանակը պակասում է համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված քանակից, ապա համատիրության կողմից այդ շենքերի կառավարումը դադարեցվում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով: |