FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը փոխելու կարգը և պայմանները.
1. Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել անվտանգության ավելի ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունն ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագծի վերաբերյալ.
2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել՝
    1) ցածր անվտանգային գոտի, եթե՝
    ա. դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման կամ նախկինում չի կրել ազատազրկում՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
    բ. դատապարտվել է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ նախկինում կրել է ազատազրկում՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո,
    գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.
    2) միջին անվտանգային գոտի, եթե՝
    ա. դատապարտվել է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ նախկինում ազատազրկում է կրել՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է բարձր անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
    բ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է բարձր անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո.
3. Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել դեպի անվտանգային ավելի բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալի դրսևորած բացասական վարքագծի վերաբերյալ կամ վերջինիս գրավոր դիմումը։ Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կատարելու համար անվտանգային գոտու տեսակը չի կարող փոխվել բարձր անվտանգային գոտու, բացառությամբ ռեցիդիվի դեպքում։
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

4. Տեղաբաշխման հանձնաժողովը հարցը քննարկում է դատապարտյալի դիմումի հիման վրա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացրած միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Բացառիկ դեպքերում սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնք անմիջականորեն կարող են ազդել քննարկման արդյունքի վրա.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդագիրը ներկայացնելուց հետո դատապարտյալի վարքագծում նոր հանգամանք ի հայտ գալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Տեղաբաշխման հանձնաժողովին.
6. Եթե դատապարտյալը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի, ապա տեղափոխումից հետո նրա անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտու տեղափոխման հարցը քննարկվում է ընդհանուր կարգով։ Այս դեպքում դատապարտյալը կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտի առնվազն երեք ամիս անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտում պատիժը կրելուց հետո.
7. Եթե պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը փոխվել է անվտանգության ավելի ցածր աստիճանի, ապա փոխվելուց հետո անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտիով փոխելու հարցը կարող է Տեղաբաշխման հանձնաժողովը կրկին քննարկել տվյալ անվտանգային գոտու տեսակում պատիժն առնվազն մեկ տարի կրելուց հետո, իսկ եթե պատժի մնացած մասը պակաս է մեկ տարուց, ապա՝ պատժի մնացած մասի կեսը կրելուց հետո.
8. Եթե դատապարտյալը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում իր դրսևորած բացասական վարքագծի հիման վրա տեղափոխվել է անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի, ապա անվտանգության ավելի ցածր աստիճանի յուրաքանչյուր հաջորդ անվտանգային գոտի դատապարտյալի տեղափոխման հարցը կարող է քննարկվել ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի տեղափոխման ժամկետի կեսը կրելուց հետո:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

9. Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի փոխելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում Տեղաբաշխման հանձնաժողովի քննարկմանը նոր միջնորդագիր կարող է ներկայացվել առնվազն երեք ամիս հետո: