FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  10

Ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման, օգտագործման պայմանները.
1. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը: Փաստաթղթերը արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակում կարող են ընդգրկվել իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրավոր հուշարձանները սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա և լիազորված պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Գրացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաև չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա.
4. Ազգային գրադարանային հավաքածուի` պետական սեփականություն համարվող հավաքածուները ամրացվում են գրադարանին մշտական, անհատույց օգտագործման իրավունքով.
5. Ազգային գրադարանային հավաքածուին վերաբերող փաստաթղթերի պահպանության, օգտագործման և երկարաժամկետ պահպանվածության ապահովումը իրականացվում է գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների միջոցով.
6. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: