Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 56 Դատավորի անփոփոխելիությունը. 1. Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը. 2. Եթե կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը, կամ վերացվում է դատարանը, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ. 3. Դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը տրվում է տարիքով ավագ համապատասխան մասնագիտացման դատավորներին: Եթե տարիքով ավագ դատավորները նույն տարիքի են, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող անձին. 4. Եթե դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները, կամ ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը, ապա դատարանում համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր և դադարում է համարվել ռեզերվային: Մի քանի ռեզերվային դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին. 5. Այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում. 6. Համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորները գործուղվում են առաջնահերթության կարգով՝ առանց գործուղման առավելագույն ժամկետի սահմանափակման: Գործուղումից հրաժարվելու դեպքում համապատասխան դատավորի ռեզերվային կարգավիճակը դադարում է: |