Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 9 Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը. 1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր. 2. Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս. 3. Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար. 4. Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով. 5. Յուրաքանչյուր դատավարական ակտում նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը: Դատավարական ակտը հաստատվում է իրավասու անձի ստորագրությամբ, իսկ եզրափակիչ դատավարական ակտը` նաև համապատասխան կնիքով. 6. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական ակտերին կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ. 7. Դատարանի և վարույթի հանրային մասնակցի կողմից իր իրավասության սահմաններում կայացված դատավարական ակտերը ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլ կազմակերպությունների կողմից: |