Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 224 Առերեսումը. 1. Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ. 2. Առերեսումը կատարվում է հարցաքննության` սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 3. Մինչև առերեսվողներին հարցեր տալը քննիչը պարզում է, թե արդյոք նրանք ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Դրանից հետո քննիչն առերեսվողներին տալիս է նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները պարզաբանող հարցեր: Քննիչի հարցերն ավարտվելուց հետո առերեսվողները, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հարցաքննության ժամանակ հարցեր տալու իրավունք ունեցող անձինք կարող են հարցեր տալ առերեսվողներին. 4. Առերեսվողների նախորդ ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տալուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո, իսկ եթե առերեսվողն օգտվում է սույն օրենսգրքով սահմանված լռելու իրավունքից, ապա այդ մասին արձանագրության մեջ նշում կատարելուց հետո. 5. Առերեսման արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան: |