Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 124 Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրը. 1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները կնքում են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները. 2. Պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո. 3. Մինչև պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող Ընկերությունների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը. 4. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից պորտֆելի փոխանցման թույլտվություն տրամադրելու օրվանից. 5. Ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցումը պետք է իրականացվի ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից` 90 օրվա ընթացքում. 6. Ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցման գործընթացի ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող Ընկերությունների լիազորած անձանց ստորագրություններով վավերացված հանձնման-ընդունման ակտը ներկայացնում է Կենտրոնական բանկ. 7. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ստանձնող Ընկերությունը դառնում է փոխանցված ապահովագրության պայմանագրերի կողմ՝ ապահովագրողի կարգավիճակով և կրում է ապահովագրողի օրենքով և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: |