Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Ֆոնդի զուտ ակտիվները. 1. Ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այդ պահանջը կիրառվում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) 6 ամիս հետո: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանվել սույն մասով սահմանված պահանջի կիրառման ավելի երկար ժամկետ. 2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները և էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 3. Ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքների համագումարը միշտ պետք է հավասար լինի ֆոնդի զուտ ակտիվների արժեքին. 4. Կառավարիչը ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն չափից նվազելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ: |