Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 7.1 Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքի բնակիչների կողմից հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը. 1. Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին. 2. Լիազոր պետական մարմնի ծանուցելուց հետո համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում իրազեկում են համապատասխան համայնքների բնակիչներին համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար (առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր հինգ հարյուր բնակչի համար), ծանուցումը փակցնելու և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով. 3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խումբը դիմում է համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորության վերաբերյալ հարցմամբ. 4. Հարցումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ոստիկանություն՝ համայնքում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հարցմամբ. 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը. 6. Տեղեկատվությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին տրամադրում է տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանք. 7. Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը նախաձեռնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցի վերաբերյալ նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 7.1 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց առնվազն 20 տոկոսի միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: |