Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 10 Չհրատարակված փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի հատկացումը. 1. Փաստաթղթեր պատրաստողները 30 օրվա ընթացքում լիազորված մարմնին են հատկացնում հետևյալ չհրատարակված փաստաթղթերի երկու պարտադիր անվճար օրինակ. ա) գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մասին հաշվետվությունները՝ սկսած դրանց հաստատման օրվանից. բ) ալգորիթմները և ծրագրերը՝ սկսած դրանց իրականացման ժամկետը լրանալու օրվանից. գ) ատենախոսությունները` սկսած մասնագիտական խորհրդի կողմից դրանց հաստատման օրվանից. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն՝ լիազորված մարմինը չհրատարակված փաստաթղթերի մեկական պարտադիր անվճար օրինակ է հատկացնում համապատասխան կազմակերպություններին՝ հիմք ընդունելով դրանց տեսակը և մասնագիտական ուղղությունը։ |