FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուրները.
1. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուր են հանդիսանում ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցները: Փոխառու միջոցների մասնաբաժինը կոոպերատիվի գույքի կազմում սահմանվում է կոոպերատիվի կանոնադրությամբ և չի կարող գերազանցել կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը.
2. Կոոպերատիվի սեփական միջոցները ձևավորվում են պարտադիր, լրացուցիչ և կամավոր փայավճարներից, կոոպերատիվի գործունեությունից ստացված միջոցներից, նվիրաբերություններից և քաղաքացիների նվիրատվություններից, արժեթղթերից, բանկերում ներդրված ավանդներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.
3. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում են պարտադիր և կամավոր պահուստային ֆոնդեր.
4. Պարտադիր պահուստային ֆոնդը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն է.
5. Անբաժանելի ֆոնդը ձևավորվում է տարեկան կոոպերատիվ ավելցուկի փոխանցումներից, ինչպես նաև սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից և կազմում է կոոպերատիվի փայատիրական կապիտալի կեսից ոչ պակաս: Անբաժանելի ֆոնդն օգտագործվում է առաջացած վնասները փակելու և վնասների ապահովագրության նպատակով: Անբաժանելի ֆոնդը չի բաժանվում անդամների միջև և տնօրինվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով: Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված անբաժանելի ֆոնդի մակարդակն ապահովելու դեպքում կարող է ժամանակավորապես դադարեցվել տարեկան կոոպերատիվ ավելցուկի հատկացումը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին: