FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  55

Պատասխանատվությունը տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար.
1. Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
    1) գրավոր նախազգուշացում.
    2) տուգանք.
    3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
    4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում.
2. Վարչական տույժերի հասցեատերերն իրավունք ունեն դիմելու դատարան` կարգավորող պետական մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում գործունեության կասեցման կիրառման մասին որոշման կատարումը.
3. Սույն հոդվածով նախատեսված վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ: