Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 11
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերը պարտավոր են ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Ընդ որում, մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կնքված ԱՊՊԱ պայմանագրերն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից. 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը և 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի. 4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգը (Բոնուս-Մալուս համակարգ) կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքված (երկարաձգված) ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 5. Մինչև ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգի) կիրառումը ապահովագրական ընկերությունը կարող է պահանջել փոփոխել ԱՊՊԱ պայմանագիրը, իսկ ապահովադրի անհամաձայնության դեպքում միակողմանի դադարեցնել այն` նախապես պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին ապահովադրին, եթե այդ պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երկու ապահովագրական պատահար, և դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 10 500 000 Հայաստանի Հանրապետության դրամը: Ընդ որում, սույն մասում նշված անձանց հետ ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր` սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով: Սույն մասի հիման վրա ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դեպքում այդ պայմանագրով ապահովադիր համարվող անձի հետ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը կարող են չկիրառվել: Սույն մասով նախատեսված գործընթացների ընթացակարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով: Սույն մասով նախատեսված հիմքով ԱՊՊԱ պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում ապահովագրական ընկերությունը ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները. 6. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վնասները սույն օրենքի կամ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո. 7. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 8. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով և 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ չեն մտնում, և Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը և ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ համարվող անձինք պարտավոր չեն ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, քանի դեռ Բյուրոյին չի անդամակցել առնվազն երեք ապահովագրական ընկերություն: Եթե Բյուրոյի անդամների` սույն մասով սահմանված քանակն ապահովվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով և 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխան երրորդ ապահովագրական ընկերությունը Բյուրոյին անդամակցելու օրվանից մեկ ամիս հետո. 9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը պարտավոր է ընդունել որոշում Բյուրոն հիմնադրելու, նրան անդամակցելու, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի կանոնները հաստատելու մասին: Բյուրոյի գրանցումից հետո ԱՊՊԱ իրականացնելու ցանկություն ունեցող ապահովագրական ընկերություններն անդամակցում են Բյուրոյին՝ Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 10. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Բյուրոյին երրորդ ապահովագրական ընկերության անդամակցելուն հաջորդող 10 օրվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյի գրանցման մասին համապատասխան հայտարարությունը հրապարակելուն և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին ծանուցելուն հաջորդող 15-րդ օրը, գումարվում է ժողովի նիստ, որն ընտրում է սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամներին: Սույն մասով նախատեսված տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը պարտավոր են նշանակել սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խորհրդի անդամներին. 11. Մինչև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժողովի առաջին նիստի գումարումը նրա լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Մինչև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը (նշանակումը) խորհրդի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը, իսկ գործադիր տնօրենի լիազորությունները` Կենտրոնական բանկի նախագահը. 12. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարությունը խորհրդի առաջին կազմի ձևավորման դեպքում Կենտրոնական բանկը հրապարակում է սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված տասնօրյա ժամկետում. 13. Սույն օրենքով սահմանված կարգով Բյուրոյի գրանցումից հետո` մեկ տարվա ընթացքում, Տեղեկատվական համակարգը Կենտրոնական բանկի որոշմամբ փոխանցվում է Բյուրոյի կառավարմանը. 14. Սույն օրենքի իմաստով` տեղի ունեցած պատահարները համարվում են ապահովագրական պատահար և ենթակա են հատուցման, եթե տեղի են ունեցել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 15. Այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով կամավոր հիմունքներով կնքված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրեր, որոնց գործողության ժամկետն ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պատշաճ կերպով ծանուցել համապատասխան պայմանագրերի կողմ համարվող ապահովադիրներին այդ պայմանագրերը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու նրանց իրավունքների, ինչպես նաև կամավոր հիմունքներով կնքված պայմանագիրն ԱՊՊԱ պայմանագրին չփոխարինելու մասին` ողջամիտ ժամկետ տրամադրելով նրանց իրենց իրավունքներից օգտվելու համար. 16. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված` ծանուցման և նշումներին ներկայացվող պարտադիր պահանջներ ու պայմաններ. 17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կամավոր հիմունքներով կնքվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերում նշվում է, որ այդ պայմանագրի կնքումը չի կարող դիտվել որպես սույն օրենքի համաձայն ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականության կատարում. 18. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ դադարեցնել իր անդամությունը Բյուրոյին, սակայն 2011 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ: Հավելված ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 1.1. Սույն հավելվածով սահմանված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության» (այսուհետ` մեթոդաբանություն) հիման վրա Բյուրոն հաշվարկում է ԱՊՊԱ գծով հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը և դրանք ներկայացնում է Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացվում նաև հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև ապահովագրավճարների հաշվարկման մեջ սույն մեթոդաբանության 3.4-րդ կետով նախատեսված այլ ռիսկայնության գործոնների ընդգրկումը` բավարար հիմնավորումների առկայության դեպքում. 1.2. Հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը և սույն մեթոդաբանության համաձայն հաշվարկված այլ մեծությունները Բյուրոյի, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վերանայվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ, որի հետևանքով նախաձեռնվում է դրանց փոփոխություն, կամ դրանք թողնվում են անփոփոխ. 1.3. ԱՊՊԱ գծով ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ԱՎ=ԲԱ . ԲՄ որտեղ` ԱՎ-ն ապահովագրավճարն է. ԲԱ-ն բազային ապահովագրավճարն է. ԲՄ-ն տվյալ ապահովադրի համար կիրառվող Բոնուս-Մալուս գործակիցն է: Ընդ որում` Բոնուս-Մալուս գործակիցները ԱՊՊԱ գծով ապահովագրավճարների հաշվարկման մեջ սկսում են կիրառվել 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչև այդ ժամկետը ապահովագրավճարի հաշվարկման նպատակով ընդունվում է, որ ԲՄ-ն հավասար է 1-ի. 1.4. Բազային ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ԲԱ=ՀԱ . П ռգi i որտեղ` ԲԱ-ն բազային ապահովագրավճարն է. ՀԱ-ն հիմնական ապահովագրավճարն է. ռգi -ն ռիսկայնության գործակիցներն են` ըստ ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ռիսկայնության տարբեր աստիճանների (դասերի): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 1.5. Եթե ապահովագրական ընկերության հաշվարկած ապահովագրավճարը գերազանցում է Բյուրոյի սահմանած և Կենտրոնական բանկի գրանցած (սույն օրենքով նախատեսված դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված)` հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի հիման վրա հաշվարկված ապահովագրավճարը, ապա ապահովագրական ընկերությունը կատարում է վերահաշվարկ և ապահովագրավճարի հաշվարկում կիրառվող մեծությունները համապատասխանեցնում դրանց: 2. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ 2.1. Հիմնական ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրման ենթակա բոլոր տրանսպորտային միջոցների և բոլոր ապահովադիրների համար` ելնելով մասնավորապես հաշվարկմանը նախորդող ժամանակահատվածներում ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների և կնքված ապահովագրական պայմանագրերի քանակների, ապահովագրական գումարների ընդհանուր ծավալների, ապահովագրական պատահարների, դրանց գծով պատճառված վնասների չափերի և վճարված (վճարվելիք) հատուցումների վիճակագրությունից: Ընդ որում` այդ հաշվարկների համար կարող են օգտագործվել Բյուրոյի կողմից վարվող Տեղեկատվական համակարգից ստացված տվյալներ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, պետական վիճակագրական ծառայություն իրականացնող մարմնի պաշտոնական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ. 2.2. Սույն մեթոդաբանության 2.1-րդ կետով նախատեսված վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա հատուցվող վնասի յուրաքանչյուր տեսակի համար (տուժողի առողջությանը պատճառված վնասներ և (կամ) դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտ)), մահ, գույքին պատճառված վնաս) առանձին-առանձին, այդ վնասների առանձին համախմբերից յուրաքանչյուրի համար կամ միասնական` հատուցվող վնասի բոլոր տեսակների համար հաշվարկվում են` 1) պատահարի միջին հավանականությունը ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում (հ). 2) հատուցման միջին չափը (ՄՀ). 3) հավանականային ապահովագրական սակագինը (ՀՍ)` արտահայտված ապահովագրական գումարի (Գ) նկատմամբ հարաբերական մեծությամբ. ՀՍ = հ . ՄՀ Գ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 4) հավանականային ապահովագրական սակագնի վրա կիրառվող ռիսկային հավելումը (ՌՀ), որի կոնկրետ չափը կախված է ապահովագրական պատահարների և դրանց գծով վճարված հատուցումների վիճակագրական բաշխումների բնութագրիչներից. 5) զուտ (նետտո) սակագինը (ՆՍ)` որպես հավանականային սակագնի և ռիսկային հավելման գումար. ՆՍ=ՀՍ+ՌՀ 6) համախառն (բրուտտո) սակագինը (ԲՍ), որը հաշվարկվում է` զուտ սակագնի վրա կիրառելով բեռնվածության գործակից: Բեռնվածության գործակիցը ներառում է ծախսային բեռնվածություն (ԾԲ) և շահույթի բեռնվածություն (ՇԲ). ԲՍ = ՆՍ 1-(ԾԲ+ՇԲ) 7) համախառն (բրուտտո) ապահովագրավճարը (ԲԱՎ), որը հաշվարկվում է որպես ստացված համախառն սակագնի և համապատասխան ապահովագրական գումարի արտադրյալ. ԲԱՎ=ԲՍ .Գ 2.3. Հիմնական ապահովագրավճարը հաշվարկվում է որպես վնասի առանձին տեսակների կամ դրանց առանձին համախմբերի համար հաշվարկված համախառն (բրուտտո) ապահովագրավճարների գումար: Եթե սույն մեթոդաբանության 2.2-րդ կետի 1-7-րդ ենթակետերում նկարագրված մեծությունները հաշվարկվում են միասնական` հատուցվող վնասի բոլոր տեսակների համար, ապա հիմնական ապահովագրավճարը հավասար է սույն մեթոդաբանության 2.2-րդ կետի 7-րդ ենթակետում նկարագրված համախառն (բրուտտո) ապահովագրավճարին: 3. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ 3.1. ԱՊՊԱ գծով ապահովագրավճարի հաշվարկման մեջ ռիսկայնության գործակիցների կիրառման նպատակն է սահմանել տարբերակված ապահովագրավճարներ` ըստ ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ռիսկայնության աստիճանի` ապահովագրության մեջ համարժեքության սկզբունքի պահպանման նպատակով. 3.2. Ռիսկայնության գործոնների կիրառումը ապահովագրավճարի հաշվարկման մեջ ներառում է` 1) կոնկրետ ռիսկային գործոնների ընտրություն. 2) յուրաքանչյուր գործոնի համար ռիսկայնության դասերի սահմանում. 3) ռիսկայնության յուրաքանչյուր դասի համար համապատասխան ռիսկայնության գործակցի (միջակայքի) սահմանում. 3.3. Սույն մեթոդաբանության 1.4-րդ կետում նշված բանաձևում նկարագրված ռգi գործակիցների հիմքում դրվում են մասնավորապես հետևյալ ռիսկայնության գործոնները. 1) տրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվությունը (կմ). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 2) տրանսպորտային միջոցի տիպը /տեսակը /մակնիշը. 3) տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայրը / շրջանը. 4) տրանսպորտային միջոցի օգտագործման ձևը / նպատակը. 5) տրանսպորտային միջոցի հզորությունը / շարժիչի ծավալը / քաշը. 6) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի անհատական, մասնավորապես տարիքային հատկանիշները. 7) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վարորդական ստաժը. 8) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի առողջական վիճակի հետ կապված գործոններ, որոնք կարող են ազդել ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա. 3.4. Բազային ապահովագրավճարի առավելագույն սահմանաչափի հաշվարկում ապահովադրին, ապահովագրվող տրանսպորտային միջոցին կամ դրա օգտագործմանը վերաբերող այլ գործոններ կիրառելու մասին առաջարկը Բյուրոն պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` գրանցման, դրանց կիրառման մասին բավարար հիմնավորումներով: Այդ գործոնները պետք է բավարարեն առնվազն հետևյալ պահանջները. 1) տվյալ ռիսկային գործոնի կիրառումը ողջամիտ է և հիմնավորված է վիճակագրական տվյալներով (տվյալ գործոնի և ապահովագրվող տրանսպորտային միջոցի (ապահովադրի, ապահովագրված անձի) վթարավտանգության աստիճանի միջև վիճակագրական (կոռելյացիոն) կապի առկայություն). 2) տվյալ գործոնի չափը կամ դրսևորման աստիճանը հնարավոր է օբյեկտիվորեն չափել և դասակարգել ռիսկայնության սահմանված խմբերից որևէ մեկում. 3) տվյալ գործոնի չափի կամ դրսևորման աստիճանի վրա ապահովադրի և (կամ) այլ շահագրգիռ անձանց անիրավաչափ, մեքենայական ազդեցության հնարավորությունը սահմանափակ է. 4) առաջարկվող ռիսկային գործոնն էապես կոռելացված չէ ապահովագրավճարի հաշվարկում արդեն իսկ ներառված որևէ գործոնի հետ, կամ դրա ազդեցությունը ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ընդհանուր ռիսկայնության աստիճանի վրա չի միջնորդավորվում ապահովագրավճարի հաշվարկում արդեն իսկ ներառված որևէ գործոնով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 54 3.5. Գործակիցների որոշակի արժեքների թույլատրելի մեծությունները սահմանվում են` ելնելով առկա վիճակագրական տվյալներից և ապագայի նկատմամբ հուսալի ակտուարական կանխատեսումներից` ապահովելով ապահովագրության մեջ համարժեքության սկզբունքի պահպանումը, այսինքն` ապահովագրավճարների տարբերակման հարաբերական չափերը, ըստ ռիսկայնության խմբերի, ողջամտության սահմաններում համապատասխանեն իրական (կամ կանխատեսվող) ռիսկայնությունների միջին չափերի տարբերություններին այդ խմբերից յուրաքանչյուրում ներառվող տրանսպորտային միջոցների և (կամ) ապահովադիրների և (կամ) ապահովագրված անձանց համախմբի համար: 4. ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ 4.1. Բոնուս-Մալուս (այսուհետ` ԲՄ) համակարգն ապահովադիրների և (կամ) ապահովագրված անձանց վարորդական պատմության վրա հիմնված ապահովագրավճարների տարբերակման համակարգ է ըստ ԲՄ դասերի, այդ դասերին համապատասխանող ԲՄ գործակիցների և ապահովադիրների` դասից դաս անցման կանոնների. 4.2. ԲՄ համակարգը սահմանում է դասից դաս անցման կարգը և պայմանները` կախված ապահովագրական պայմանագրի կնքմանը նախորդող ժամանակահատվածում (ժամանակահատվածներում) ապահովադրի մեղքով առաջացած ապահովագրական պատահարների քանակից. 4.3. Ըստ յուրաքանչյուր դասը նկարագրող գործակցի մեծության` տարբերում են դասերի երեք խումբ. 1) բազիսային (սկզբնական) դաս. կարող է շնորհվել այն դեպքում, երբ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առաջին անգամ, (կամ) դեռ գոյություն չունի այն վարորդական պատմությունը, ըստ որի պետք է սահմանվի ԲՄ դասը: Այս դասին համապատասխանում է 1 գործակիցը. 2) բոնուսային դասեր. կարող են շնորհվել «դրական» վարորդական պատմություն ունեցող ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները փոքր են 1-ից, այսինքն` նվազեցնում են ապահովագրավճարի մեծությունը. 3) մալուսային դասեր. կարող են շնորհվել առավել ռիսկային ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները մեծացնում են ապահովագրավճարը: |