FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

ՀԱՍԱՐԱԿ (ՍՈՎՈՐԱԿԱՆ) ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Ընկերության որոշակի դասի յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ: Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը սույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`
    ա) մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
    բ) մասնակցել Ընկերության կառավարմանը.
    գ) ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
    դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
    ե) ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.
    զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
    է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.
    ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.
    թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.
    ժ) Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.
    ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ.
2. Համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող տվյալ դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում.
3. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ Ընկերության ժողովին կամ գործադիր մարմնին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Բաժնետերերը կարող են կրել կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ: Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը կարող են չկատարել կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պարտականությունները, եթե նա դեմ է քվեարկել կամ չի մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը: