FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  265

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր արտահանումը.
1. Ֆիզիկական անձանց կողմից Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքների` Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանումը թույլատրվում է Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս իրենց ժամանակավոր գտնվելու ընթացքում.
2. Ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա մաքսային մարմինն իրականացնում է ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման ապրանքների նույնականացում, եթե այդ նույնականացումը կարող է նպաստել Միության մաքսային տարածք դրանց հետադարձ ներմուծմանը՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման: Անձնական օգտագործման ապրանքների նույնականացման մասին նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրում, որի մեկ օրինակը փոխանցվում է Միության մաքսային տարածքից այդ ապրանքների ժամանակավոր արտահանումն իրականացնող ֆիզիկական անձին: Այդ նույնականացման չիրականացումը չի խոչընդոտում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների հետադարձ ներմուծումը՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ պայմանով, որ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող կարգով մաքսային մարմնին հավաստիացվի, որ այդ ապրանքները Միության մաքսային տարածք հետ են ներմուծվում Միության մաքսային տարածքից դրանց արտահանումից հետո.
3. Ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է իրականացնել տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման գործողություններ, որոնց անհրաժեշտությունը կարող է առաջանալ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս այդ տրանսպորտային միջոցների գտնվելու ժամանակ: Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան վերանորոգում իրականացնելու դեպքում՝ կապված դրա այն մասերի փոխարինման հետ, որոնք անդամ պետությունների համապատասխան պետական լիազորված մարմիններում ենթակա են հաշվառման (գրանցման), անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի՝ Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծման դեպքում փոխարինված մասը ենթակա է մաքսային հայտարարագրման՝ ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով: