Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 230 Անշարժ գույքի հարկի արտոնությունները. 1. Անշարժ գույքի հարկից ազատվում են` 1) պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության անշարժ գույքը, բացառությամբ դրա վարձակալության և ծառայողական օգտագործման տրված լինելու դեպքերի. 2) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման անշարժ գույքը (մասնավորապես` հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ). 3) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին կից ուսումնաարտադրական և փորձարարական անշարժ գույքը. 4) գյուղատնտեսական նշանակության հողերի` բազմամյա տնկարկների (խաղող, կորիզավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար` ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու տարին ներառյալ` դրանց տարածքը 0.1 հեկտար և ավելի լինելու դեպքում. 5) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի. 6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող անշարժ գույքը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա. 7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 230 8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը. 9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված անշարժ գույքերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ անշարժ գույքերի համար. 10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային անշարժ գույքը, որոնցից օգտվելու համար վճար չի գանձվում: Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի` գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիները, կամուրջները և խողովակները, ավտոմոբիլային և երկաթուղային թունելները, հիդրոտեխնիկական թունելները, արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային-կոնտեյներային), ճոպանուղիները, վերելակները, քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները, գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, մելիորատիվ ցանցերը, մայրուղային խողովակաշարերը. 11) ջրամբարները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 230 12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը. 13) փոստային կապի ազգային օպերատորը. 14) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքը. 15) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները` ա. սեփականության իրավունքով իրենց պատկանող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության անշարժ գույք չհանդիսացող գույքի մասով, բ. ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի դեպքում հարկման օբյեկտի` իրենց բաժնի մասով, գ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 230 16) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները՝ մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով: Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քանակի և գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ: Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում: Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը. 2. Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման կազմակերպությունները, կայանները և հենակետերը` Կառավարության հաստատած ցանկով, այն անշարժ գույքի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 230 3. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը: Համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում. 4. Հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի արտոնություն ունեցող անշարժ գույքի հարկ վճարողը անշարժ գույքի հարկից ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը. 5. Հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի արտոնությունը դադարելու դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից. 6. Անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը: |