FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  6.2

Փոստային կապի գաղտնիության ապահովումը.
1. Պետությունը երաշխավորում է փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորների ծառայություններից յուրաքանչյուր օգտվողի փոստային կապի գաղտնիության իրավունքը: Փոստային կապի գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ.
2. Փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի գաղտնիության ապահովման պահանջները: Փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մասնակցում են փոստային առաքանիների բացման գործընթացին, իրավունք չունեն հրապարակելու փոստային կապի գաղտնիության պահպանման հետ կապված տեղեկությունները, բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի.
3. Փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք խախտել են փոստային կապի գաղտնիությունը, ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով: