Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Եզրափակիչ և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսից. 2. Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ հետևյալ դեպքերի. 1) երբ կա կողմերի փոխադարձ համաձայնությունը կրեդիտի պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքին, կամ 2) կրեդիտառուի պահանջով, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պայմաններից թեկուզև մեկը փոփոխվում է. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջ կրեդիտավորման պայմանագիրը պետք է համապատասխանեցվի սույն օրենքի պահանջներին. 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառման նպատակով կրեդիտավորման պայմանագրի պայմանի փոփոխություն չի համարվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրով կրեդիտավորողի իրավունքներն այլ կրեդիտավորողին զիջելը. 5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի հիման վրա տրամադրված կրեդիտի ապահովման միջոց հանդիսացող` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գույքը կարող է դառնալ հաջորդող գրավի առարկա` հաջորդող գրավի պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուի կողմից հաջորդող գրավառուին ներկայացնելու պահի դրությամբ գործող օրենսդրությանը համապատասխան. 6. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները տարածվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա՝ կրեդիտառուի համաձայնությամբ ավելի ցածր տոկոսադրույք կամ պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ սահմանելու դեպքում: 2017 թ. նոյեմբերի 13 ԵրևանՀՕ-182-Ն |