FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12.1

Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները.
1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկող հավելավճարից վճարվում է միայն առավել բարձրը.
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը.
3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը: