FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  133

«Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ժամկետը.
1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների ներքին սպառման համար վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետին համապատասխան.
2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը.
4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում վերամշակման ժամկետի երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, մերժման դեպքում մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը.
5. Մաքսային մարմինը մերժում է ներքին սպառման համար վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն, որ խախտվել են «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ.
6. Ներքին սպառման համար վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ: