Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքի խնդիրները. 1. Օրենքի խնդիրներն են` 1) ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումների սահմանումը, ջրային համակարգերի դասակարգումը, պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների և այդ համակարգերի ցանկի սահմանումը. 2) ջրօգտագործման վճարի առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը. 3) ջրերի նկատմամբ առաջարկի և պահանջարկի գնահատումը. 4) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարության սահմանումը. 5) Ջրի ազգային ծրագրի կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունման ու կատարման, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների համակարգմանն ուղղված միջոցառումների սահմանումը. 6) ջրային նորմերի մշակմանը, էկոլոգիական թողքերի մեծությունների և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների ճշգրտմանը, հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկի, ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների մշակմանը, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ու ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումների սահմանումը. 7) Ջրի ազգային ծրագրում ընդգրկված միջոցառումների նկարագրի, ծավալների, դրանց իրականացման համար պատասխանատու մարմինների և ժամանակացույցի սահմանումը. 8) Ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջների և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրների սահմանումը. 9) հասարակության իրազեկության ապահովումը. 2. Ջրի ազգային ծրագրի խնդիրներն իրականացնելու համար սահմանվում են կարճաժամկետ (մինչև 2010թ.) ծրագրեր, որոնք ներկայացված են Հավելվածում: Միջնաժամկետ (2010-2015թթ.) և երկարաժամկետ (2015-2021թթ.) միջոցառումների ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և ներկայացվում են քննարկման Ջրի ազգային ծրագրի թարմացման ժամանակ: |