FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Փաստաբանների պալատի արտաքին աուդիտը.
1. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով փաստաբանների պալատը պետք է ներգրավի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Փաստաբանների պալատի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտաքին աուդիտ իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը.
2. Փաստաբանների պալատը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը.
3. Արտաքին աուդիտի եզրակացությունը մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: