Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 86 Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը. 1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ. 2. Կողմերի համաձայնության բացակայության պարագայում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր դեպքում սահմանում է դատարանը` ելնելով ալիմենտ վճարողի և ստացողի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս. 3. Եթե ընտանիքի՝ ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց գույքային ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը։ Ալիմենտի չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնելու ալիմենտ վճարելու պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից` հայցը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։ |