FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  56

Գործի վարույթը կասեցնելը.
1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը`
    1) եթե նշանակել է փորձաքննություն.
    2) եթե տվել է դատական հանձնարարություններ.
    3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել.
3.1) եթե անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով.
    4) եթե դատավարության կողմերից մեկը կամ նրա ներկայացուցիչը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով խնդրել է կասեցնել գործի վարույթը.
    5) Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված այլ դեպքերում.
2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակարգով և Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը.
3. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչև կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ: