Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը բժշկական նպատակներով. 1. Բժշկական նպատակներով կարող են օգտագործվել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը. 2. Բժշկական նպատակներով օգտագործման թույլատրված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վրա տարածվում են սույն օրենքին չհակասող դեղամիջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները. 3. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը սահմանում է բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգն ու պայմանները. 4. Դեղատնային կազմակերպություններում և առողջապահական հիմնարկներում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն իրականացվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով. 5. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության բուժումն իրականացվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով. 6. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով թույլատրվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակներում ընդգրկված միջազգային օդանավերի և գնացքների դեղարկղիկներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի սահմանափակ քանակությամբ ներմուծում (արտահանում)՝ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար. 7. Սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված թույլտվության մեջ պետք է նշված լինի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման և օգտագործման համար պատասխանատու անձը կամ անձինք, ինչպես նաև դրանց ստացման, հաշվառման, պահպանման, բացթողնման պայմանները, և պետք է սահմանվի դրանց օգտագործման մասին հաշվետվության կարգը. 8. Նշված դեղարկղիկներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հսկողությունը դրվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելումն իրականացնող մարմինների վրա: |