Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.10 Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները. 1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է և մինչև Փաստահավաք հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որևէ քաղաքական պաշտոն և իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորել է քաղաքական չեզոքություն և զսպվածություն. 2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, Փաստահավաք հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն: Յուրաքանչյուր ոչ առևտրային կազմակերպություն կարող է առաջադրել առավելագույնը մեկ թեկնածու. 3. Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու չի կարող լինել այն անձը՝ 1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված (վերացված) չէ. 2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության կատարման համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված (վերացված) լինելու հանգամանքից. 3) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով (ոչ ռեաբիլիտացնող հիմքերով). 4) որը Հանրային խորհրդի կամ Հանրային խորհրդի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է: |