FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  10

Քրեական վարույթների միացումը և անջատումը.
1. Մեկ վարույթում կարող են միացվել՝
    1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները.
    2) մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները.
    3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված մեկից ավելի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները` պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով.
2. Մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա.
3. Քրեական վարույթները միացնելու կամ անջատելու մասին քննիչը կամ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները, հայտնի լինելու դեպքում` քրեորեն հետապնդելի արարքը կատարելու մեջ մեղադրվող անձի (անձանց) տվյալները, միացված կամ անջատված վարույթն ստանձնող մարմնի կամ պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև անջատված վարույթին տրվող համարը.
4. Նույն դատարանի մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ.
5. Որոշմանը բնօրինակով կամ պատճենով կցվում են վարույթի վերաբերելի նյութերը, ինչպես նաև վարույթի բոլոր նյութերի ցանկը.
6. Քրեական վարույթի միացման կամ անջատման մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթի մասնավոր մասնակիցներին, իսկ մինչդատական վարույթի ընթացքում նաև անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: