Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 225 Ցուցմունքը տեղում ստուգելը. 1. Ցուցմունքը տեղում ստուգելը նախապես հարցաքննված ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից իր ցուցմունքի պարզաբանումն է այն վայրում, որտեղ տեղի ունեցած իրադարձությունները նկարագրված են եղել այդ ցուցմունքում. 2. Տեղում ցուցմունքի ստուգումն սկսելուց առաջ քննիչը նախապես հարցաքննված անձին առաջարկում է ցույց տալ այն վայրը, որտեղ պետք է ստուգվի նրա ցուցմունքը, այնուհետև տեղում վերարտադրել ստուգման ենթակա ցուցմունքը` զուգահեռաբար կատարելով որոշակի գործողություններ և մատնացույց անելով վարույթի համար նշանակություն ունեցող հետքերը, առարկաներն ու փաստաթղթերը. 3. Արգելվում է նույն տեղում մեկից ավելի անձանց ցուցմունքների միաժամանակյա ստուգումը. 4. Ցուցմունքը տեղում ստուգելու արդյունքներն արձանագրելուց հետո, եթե նախկին ցուցմունքի և տեղում դրա ստուգման արդյունքների միջև առկա է հակասություն, քննիչն իրավասու է հակասության պատճառը պարզելու նպատակով լրացուցիչ հարցաքննելու ցուցմունք տված անձին: |