FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  125

Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության տրամադրման կարգը.
1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
    1) ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը.
    2) ապահովագրական պորտֆելի փոխանցման կնքված պայմանագիրը.
    3) առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը.
    4) փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները.
    5) ստանձնող Ընկերության և փոխանցող Ընկերության՝ սույն օրենքով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը.
    6) պորտֆելի փոխանցմամբ պայմանավորված ստանձնող և փոխանցող Ընկերությունների գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ.
2. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: