Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Բնության հատուկ պահպանվող տարածքները օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները. 1. Բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործողն իրավունք ունի՝ ա) ընտրելու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձևերը. բ) իրացնելու օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինելու եկամուտները. 2. Բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործողը պարտավոր է՝ ա) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան. բ) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքի (ջրատարածքի) պահպանությունը և սանիտարահիգիենիկ նորմերը, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը. գ) չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները. դ) ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները. ե) չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները: |