Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը. 1. Ֆոնդի ակտիվներից կարող են գանձվել միայն այն վճարները (այդ թվում` կառավարչի և պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը), որոնք սահմանված են օրենքով. 2. Ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել միայն ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է սույն օրենքով: Արժեթղթավորման ֆոնդի հաշվին կարող են կատարվել նաև ֆոնդի թողարկած արժեթղթերի վարկանշման, արժեթղթերի գծով պարտավորությունների կատարման երաշխիքի կամ երաշխավորություն ձեռք բերելու կամ ակտիվների ապահովագրության, վարկային գրավչության այլ տեսակների հետ կապված ծախսերը, եթե դրանք նախատեսված են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ). 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարներն ու ծախսերը չեն կարող գերազանցել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված առավելագույն սահմանաչափերը. 4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարների ու ծախսերի թույլատրելի ուղղությունները և դրանց առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև կառավարչի և պահառուի պարգևավճարների հաշվարկման կարգը: Այդ սահմանաչափերը կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից: |